Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ծիծաղով մարդը տարբերվում է կենդանուց

Ծիծաղով մարդը  տարբերվում է կենդանուց

«Խեղկատակների մուտքը քաղաք նրա բնակիչների առողջության համար շատ ավելին արժեր, քան տասնյակ դեղորայքով բեռնված ջորիների մուտքը»,- գրել է բժիշկ Սուդենգենը դեռևս XVII դարում: Ծիծաղը վերացնում է հոգնածությունը:

 

Ծիծաղի դեպքում մարզվում են բոլոր մկանները, և արյունը արագ հարստանում է թթվածնով: «3 րոպեանոց ծիծաղը փոխարինում է 15 րոպեանոց մարմնամարզությանը»,- գրել է գիտնական Կարլ Ռոդալը:

 

Ծիծաղը, ինչպես պարզվում է, շատ լուրջ առողջական և սոցիալական երևույթ է, որի մասին ստեղծված է նույնիսկ հատուկ գիտություն` գելոտոլոգիա: Այն հաստատում է` ծիծաղել պետք է ոչ միայն նրա համար, որ ամեն ինչ լավ է և զվարճալի, այլ` որ ամեն ինչ լինի լավ ու զվարճալի: Այլ կերպ ասած, որքան շատ ծիծաղում է մարդը, այնքան նա առողջ է ու երջանիկ:

 

Ծիծաղի բուժիչ հատկությունների առավել ընդգրկուն ուսումնասիրությամբ գիտնականները սկսել են զբաղվել 60-ականների կեսերից: Ամերիկացի նյարդաբան Ուիլյամ Ֆրայը առաջինն է հայտնաբերել, որ ծիծաղը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը:

 

Իմիջիայլոց` ծիծաղը կարելի է դիտարկել նաև որպես սպեցիֆիկ մերսում` նպաստող մկանների ավելի քան 80 խմբի թուլացմանը: Ծիծաղը ամրացնում է նաև սիրտը և նույնիսկ ընդունակ է իջեցնել ճնշումը հիպերտոնիկների մոտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծիծաղելը օգտակար է նաև նրանց, ովքեր տարել են ինսուլտ: Ծիծաղելիս դեմքի մկաններից հատուկ իմպուլսներ են  ուղղվում դեպի ուղեղը, ինչը և բարենպաստ ազդեցություն է ունենում կենտրոնական և ընդհանրապես ողջ նյարդային համակարգի վրա: 

 

Բժիշկները կոչ են անում հաճախ ծիծաղել: Այն, որ ծիծաղն ու ժպիտը օգտակար են մարդու օրգանիզմին, հայտնի է դեռ Հիպոկրատի օրերից: Լավատեսները միշտ ապրել են երկար: Իսկ ծիծաղը նույն ժամանակ նաև ֆիզիոլոգիական երևույթ է: ԱՄՆ-ում գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղի թերապիան ի զորու է մարդուն դուրս հանել դեպրեսիայից` առանց որևէ հակադեպրեսանտ կիրառելու:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ